Գյուղի պատմություն

Error message

User warning: The following module is missing from the file system: backup_migrate. For information about how to fix this, see the documentation page. in _drupal_trigger_error_with_delayed_logging() (line 1138 of /home/verinbaz/public_html/includes/bootstrap.inc).

ՎԵՐԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Գյուղի դիրքը և բնությունը
 
Վերին Բազմաբերդ (նախկինում` Վերին Աղջաղալա*) գյուղը գտնվում է Արագած լեռան հարավային լանջի բարձրադիր հատվածում, բլուրներով շրջապատված տափարակի վրա: Գյուղի տարածքում կան տարբեր գույնի և որակի տուֆի հաստ շերտեր: Գյուղի ջրամբարի արևելյան կողմի անջրդի հողերի բլուրը հրաբխային է, բլրի քարերը ռումբաձև են: Տուֆից և հրաբխային ծագում ունեցող քարերից բացի, կան նաև պեմզայի և ավազի հանքեր:
*Ըստ Եղիա Մուշեղյան Կարնեցի (թուրք-հայերեն բառարանի, էջ 38, Աղճա-ղալա - Երվանդակերտ):
 
Վերին Բազմաբերդի սահմանում եղած հնությունները
Գյուղի հարավարեվելյան եզրին կան ժայռի մեջ փորված ստորգետնյա մատուռ և խաչքարեր, որոնք պատկանում են զարգացած միջնադարին: Բնակավայրի հարավային մասում, շրջակայքի վրա իշխող բարձունքի գագաթին պահպանվել է մ.թ.ա. I հազարամյակով թվագրվող Կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Այդ ամրոցի փուլ եկած պատերի մոտ մի խաչքար կա, որի մի երեսը լավ հարթեցված է, իսկ ներքևում գրված է. «Ես, Աշոտ վարդապետս, կանգնեցա սուրբ նշան…»: Մնացածը, կոտրված լինելու պատճառով, չի կարդացվում: Խաչքարի վրա փորված են Ռ, Կ տառերը, այսինքն` 1060 թվական:
Գյուղի ջրամբարի դիմաց, քարափի տակ մի փորվածք կա, որը ստորերկրյա անցք է: Նույնպիսի մի ստորերկրյա անցք է հայտնաբերվել գյուղի կենտրոնում, խանութի հետևում անշարժ տուֆ քարի տակ: Պատմում են, որ այս երկու անցքերը ստորերկրյա ճանապարհով կապված են միմյանց հետ եւ այդ թունելը շարունակվում է մինչեւ գյուղի գերեզմանոցի բլուրի արևմտյան հատվածում գտնվող նույնանման անցքը:
1930-ական թթ. Երևանի Հնագիտական կոմիտեից Վերին Բազմաբերդ է գործուղվում մի մասնագետ: Հնագետն ուսումնասիրում է գերեզմանոցի բլուրն ու այնտեղ տեղափոխված խաչքարը, համեմատում իր մոտ եղած նշումների հետ և ներկայացնում այդ խաչքարի պատմությունը: Ըստ նրա` այդ խաչքարը տեղադրված է
եղել մոտակա ձորում, մի աղջկա գերեզմանի վրա: Աղջիկը Վերին Աղջաղալա գյուղից է լինում, սիրում է Ներքին Աղջաղալա գյուղից մի տղայի: Սիրահարները միմյանց հանդիպում են ձորում և ապրում իրար հետ: Աղջիկը հիվանդանում է թոքախտով և մահանում: Աղջկա կամքով` իրեն թաղում են այդ ձորում, իսկ գերեզմանում ոսկյա զարդ են դնում: Աշոտ Վարդապետ անունով մի քահանա հանում է աղջկա գերեզմանից այդ զարդը և դրանով պատրաստել է տալիս այդ խաչքարը, որի վերևի հատվածում քարը փոսացված է: Դա, իբր վկայություն էր այն բանի, որ աղջիկը կույս չէր: Այս պատմությունից անտեղյակ` գյուղացիները խաչքարը տարել էին կանգնեցրել բլուրին:
 
Վերին Բազմաբերդ գյուղի առաջին բնակիչները
Գյուղի առաջին բնակիչները 1915 թ. թուրքական կոտորածից մազապուրծ եղած սասունցիներ եւ մշեցիներ էին: Նրանց մի մասը ընտանիքներով էին (12 ընտանիք), որոշներն էլ` միայնակ (8): Սասունի Աղբիկ գյուղից և Մշո դաշտի որոշ գյուղերից եկածները Վերին Աղջաղալայում բնակություն են հաստատում 1920 թ.-ին:
Ընտանիքներով այստեղ հասածներն էին` Առաքել Սաֆարյանը, Սարգիս Գալոյանը, Գրգո Թառոյանը, Օվե Հարոյանը, Պետրոս Սինոյանը, Խաչո Խոսրովյանը, Եղսո Խոսրովյանը, Եղո Հովհաննիսյանը, Համզոն, Վարդան Կիրակոսյանը, Մարդո Խամոյանը:
Միայնակներն էին` Արամ Սաֆարյանը, Հարություն Զաքարյանը, Մաթոս Ղազարյանը, Արտաշ Ստեփանյանը, Հակոբ Մովսիսյանը, Սեդրակ Ստեփանյանը և Հարություն Ստեփանյանը:
Այսպիսով, վերոնշյալ 12 ընտանիքավորներն ու 8 միայնակները կազմեցին գյուղի հիմնադիր կորիզը: Հիմնադրման պահին գյուղի ամբողջ բնակչությունը կազմում էր 33 անձ և 1920 թ. ծնված 6 երեխան: Ընդհանուր` 39 անձ:
1921-22 թթ. գյուղ են գալիս Հյուսիսային Կովկաս գաղթածներից 20 ընտանիք` 56 անձով: Հետագայում, մինչև 1928 թ. տարբեր վայրերում ապաստանածներից եւս 73
անձ է գալիս ու հաստատվում Վերին Բազմաբերդ գյուղում: Բոլորն էլ Արեւմտյան Հայաստանի Սասունի եւ Մուշի շրջաններից:
 
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 
Գյուղում կոլտնտեսությունը հիմնվել է 1931թ. վերջերին:
Կոլտնտեսության առաջին հիմնադիրներն էին Արամ Սաֆարյանը, Առաքել Սաֆարյանը, Տոնե Խաչատրյանը, Եղո Հովհաննիսյանը, Միհրան Հովհաննիսյանը, Եղիկ Ստեփանյանը, Առաքել Սարգսյանը, Գրո Մելքոնյանը: 1933 թ. կոլտնտսությունն ուներ 9 տնտեսություն` 30 անձ, 1934 թ.-35 տնտեսություն` 184 անձ, 1935թ.-72 տնտեսություն`  393 անձ: Այսպիսով, 1935 թ. վերջերին գյուղում արդեն բոլորն ընդգրկվել էին կոլտնտեսության մեջ` բացառությամբ 2 ընտանիքի (Մաթոս, Մելե) և մեկ միայնակի (Մարիամ): Հետագայում նրանք ևս դառնում են կոլտնտեսության անդամ: Հիմնադրման օրվանից մինչև 1936 թ. սեպտեմբեր ամիսը կոլտնտեսության նախագահ էր Արամ Սաֆարյանը: 1933թ.-ին` Այնալուից (Դավթաշեն) այս գյուղ է տեղափոխվում Հարություն Ստեփանյանը: Վերջինս այդ պահից սկսած մինչև 1936թ. հունիս ամիսը աշխատում է որպես կոլտնտեսության հաշվապահ: Հարություն Ստեփանյանն այնուհետև դիմել է շրջանի լուսբաժին, որ իրեն նշանակեն ուսուցիչ, սակայն նրան մերժում են: 1936թ -ին նա նշանակվում է կոլտնտեսության նախագահ: Հարություն Ստեփանյանն աշխատում է մինչև 1951 թ. փետրվար ամիսը:  
Հարություն Ստեփանյանը գյուղը ղեկավարում է դժվարին ժամանակահատվածում: Կոլտնտեսությունն ուներ ընդամենը 2 կթու կով և 124 կթու մաքի: Տնտեսապես դեռ չամրապնդված` սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը` 1941 - 1945 թթ.: Պատերազմի ավարտին հաջորդել է վերակառուցման ժամանակաշրջանը: Չնայած այդ բոլոր հանգամանքների` կոլտնտեսությունը և  դաշտավարությունը վերելք են ապրում: Այդ տարիներին վարելահողերը 235 հա-ից հասել են 338 հեկտարի: Եվս 32 հա վարելահող էլ մշակվել է գյուղին պատկանած Քալաքութ դաշտավայրում, որը գտնվում է գյուղից մոտ 3 տասնյակ կիլոմետր հարավ:

1. Վարելահողերը և ցանքային տարածությունները ըստ տարիների. 

 

1936 

1937 

1938 

1939 

1940 

1941 

1942 

1943 

1944 

1945 

1946 

1947 

1948 

1949 

1950 

վարելահող 

235 

240 

266 

288 

292 

292 

292 

244 

300 

318 

338 

370 

370 

370 

370 

Տհ ցանք 

200 

214 

148 

193 

208 

223 

243 

245 

242 

249 

157 

278 

204 

204 

300 

Կից հացահ. 

162 

171 

142 

136 

142 

159 

160 

154 

162 

166 

183 

195 

139 

139 

169 

 

 

2. Դաշտավարության համախառն բերքը ըստ տարիների, ներառյալ անասնակերը 

1936-40 թթ. բերքը և անասնակեր ցորենը 

 

հացահատիկ 

կտավհատ 

ոսպ 

Կորնգանի սերմ 

Կորե 

Կորնգ. Դ. 

Կտավհ. Դ. 

կարտոֆիլ 

Ընդհ. 

անասնակեր 

 

Սիլոս 

                   

Խոտ 

Դարման 

 

1936 

2143 

46 

16 

63 

- 

- 

- 

- 

2284-4 

2572 

3000 

450 

1937 

1988 

18 

24 

56 

- 

- 

- 

- 

2113,3 

1640 

3604 

300 

1938 

1172 

31 

14 

107 

- 

- 

- 

- 

1336-3 

1139 

2999 

- 

1939 

1335 

10 

11 

104 

- 

- 

- 

- 

1474 

824 

3224 

450 

1940 

1475 

33 

24 

40 

3 

380 

20 

- 

1985 

2400 

2604 

450 

Ընդհ. 

8113 

138 

94 

375 

3 

380 

20 

- 

9198 

8574 

15441 

1650 

1տ. միջին 

1622 

28 

14 

75 

0,6 

76 

4 

- 

1839-4 

1175 

3088 

330 

 

 

3. 1941-45 թթ. բերքը և անասնակեր ցորենը 

 

հացահատիկ 

կտավհատ 

ոսպ 

Կորնգանի սերմ 

Վիկի սերմ 

Կորեկ 

կորնգան 

Կտավհ 

կարտոֆիլ  

Ընդհ. 

Խոտ 

Դարման 

Սիլոս 

1941 

1707 

3 

14 

22 

5 

- 

72 

30 

336 

2188 

945 

3600 

- 

1942 

1227 

12 

21 

35 

12 

12 

210 

28 

207 

1764 

3038 

3315 

450 

1943 

1712 

6 

17 

27 

2 

- 

193 

34 

44 

2035 

2550 

3700 

600 

1944 

1875 

34 

16 

13 

1 

- 

20 

28 

116 

2103 

2495 

4413 

- 

1945 

2065 

48 

9 

30 

- 

5 

115 

24 

228 

2524 

3280 

3300 

- 

Ընդհ. 

8586 

103 

77 

126 

20 

17 

610 

144 

931 

10614 

12308 

18328 

1050 

1տ. միջին 

1717-2 

206 

15-4 

25-2 

4 

2,4 

122 

288 

186-2 

2122-8 

2461-6 

3665-4 

210 

 

Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի թեկնածուներ

Նախապատերազմյան տարիներին դաշտավարության բարձր ցուցանիշների համար` Հարություն Ստեփանյանը և 2-րդ բրիգադի Բրիգադիր Նադո Հայրապետյանը դարձան համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի թեկնածուներ: Հարություն Ստեփանյանը 1940 թ. 5 օրով մեկնում է Մոսկվա: Նրան ամեն օր որպես օրինակելի ներկայացրել են բոլոր Հանրապետությունների տաղավարների ներկայացուցիչներին: Ստացել է վկայականներ:
1941-45 թթ. ցուցանիշները ավելի բարձր եղան: Փոխում է աշխատանքի ձևը: Քանի որ գյուղը գտնվում է Արագածի բարձրադիր լանջին, ցանքի զգալի մասը (ցորեն, գարի, ոսպ և այլն) սկսում են կատարել գարնանը: Մինչ պատերազմը հողերը վարում էին մեկ ցանելուց առաջ, մեկ էլ` ցանելուց հետո: Պատերազմի տարներին գյուղի աշխատուժը խիստ պակասում է: Հարություն Ստեփանյանը կաղնու փայտից պատրաստել է տալիս նոր ձևի մաճգիռ (զիգզագ): Նոր ձևի մաճգիռը սերմած հողը այնպես էր խառնում, որ ամբողջ սերմը հավասար խորությամբ թաղվում էր հողի տակ` հողի երեսին ոչ մի հատիկ չթողնելով: Այսպիսով ե°ւ աշխատանքն է 4 անգամ ավելի արագանում, բացի այդ ե°ւ աշխատանքային օրն է տնտեսվում, ե°ւ սերմը: Բերքն էլ ստացվում է առատ:

   Ըստ Հարություն Ստեփանյանի